մայրենի

Tuesday, November 24, 2015

Մայրենի

Հունվարի 25
Ա. Կարդա՛ ,,Առականի,, բլոգի առակները և առանձնացրու.
1. Ամենահետաքրքիր առակը /ինչո՞ւ ես հետաքրիր համարում/:
ԱՂՔԱՏՆ ՈՒ ԱՐԾԻՎԸ

Ոմն աղքատ մարդ մի կտոր միս էր խորովում անմարդաբնակ վայրում: Եվ ահա մի արծիվ հանկարծակի սլացավ վերևից, հափշտակեց միսն ու բարձրացնելով՝ տարավ։ Աղքատը, գետնին երեսի վրա ընկած՝ լաց եղավ, ասելով.
— Չվայելե՛ ս։
Արծիվը տարավ միսն իր բույնը, դրեց ձագերի առջև ու ինքը գնաց։ Մի կայծ, որ կպած էր մնացել մսին, այրեց արծվի բույնն ռւ ձագերը։

Առակը շատ Հետաքրքիր էր, որովհետև այս առակից մարդիկ շատ բան կարող են սովորել։


2. Ամենազարմանալի առակը /ինչո՞ւ ես զարմանալի համարում/:
ԿՈՂՈՊՏՎԱԾ ԿՈՒՅՐԸ

Երզնկայում ապրում էր մի կույր մարդ, որն ուներ վաթսուն հազար դեկան ու միշտ ուրախանում էր իր ունեցվածքով։ Մի թուրք գողացավ նրա հարստությունը։ Կույրն աղաղակ բարձրացրեց։ Մարդիկ եկան նրան մխիթարելու։ Անօրեն գողը նույնպես եկավ մխիթարելու, բերելով մի հաց։ Կույրը սկսեց հացն ուտել, ապա բռնելով նրան, գոչեց.

— Սա է գողացել իմ փողը։

— Ինչի՞ց իմացար,— հարցրին մարդիկ։

— Հացը դառնացավ կոկորդումս,— պատասխանեց կույրը։

Եվ Երզնկայի իշխան Թախրաթանը թուրքից վերցնելով քառասուն հազարը՝ վերադարձրեց տիրոջը

Այս առակը զարմանալի էր, որովհետև կույրը զգալով կարողացավ գտնել գողին։

3. Ամենաանսպասելի ավարտ ունեցող առակը / ինչո՞ւ/:
ԱՐԾԱԹԱՍԵՐԻ ԱՂՈԹՔԸ

Մի արծաթասեր ու ագահ մարդ ասում էր.
— Է՜, աստված, ինչ բան որ ձեռքս ընկնի, ոսկի և արծաթ դառնա։
Եվ աստված կատարեց նրա խնդիրքը։ Ինչ որ ձեռքն էր ընկնում, անմիջապես ոսկի և արծաթ էր դառնում՝ թե՛ հաց, թե՛ ջուր, և թե՛ այլ բան։ Ժամանակ անց սովից սատկեց։
Ինձ համար անսպասելի էր այս առակը, որովհետև չեի պատկերացնում, որ այդպիսի բան կլինի։
4.  Ամենաանբացատրելի առակը /ինչո՞ւ ես այդպես մտածում/ :

ՀՐԵՇՏԱԿՆ ՈԻ ԱՂՔԱՏԸ

Հրեշտակն ասաց մի աղքատի.
— Բժիշկ եմ դարձնում քեզ, այդ գործն արա ու ապրիր, ես քեզ օգնական կլինեմ։
— Ինչպե՞ս իմանամ օգնելդ,— հարցնում է աղքատը։
— Երբ գնաս հիվանդի մոտ,— խրատում է հրեշտակը,— ես քեզ կերևամ։ Եթե հիվանդի ոտքերի կողմից երևամ, ուրեմն պիտի ապրի, իսկ եթե գլխի կողմից՝ կմեռնի։ Դու այդ ասա հարազատներին և վարձդ առ։
Եվ շատ օրեր աղքատն այդպես վարվեց ու հարստացավ։
Պատահեց, որ ինքը հիվանդացավ։ Հրեշտակն երևաց գլխի կողմից, պիտի մեռներ։
— Շրջեցե՛ք սնարքս,— ասում է նա իր հարազատներին:
Շրջեցին։ Բայց դարձյալ երևաց հրեշտակն այն կողմից:
— Նորից շրջեցե՛ք,— ասում է հիվանդը։
Եվ կրկին դրեցին նախկին դիրքով: Դարձյալ հրեշտակը երևաց գլխի կողմից։
— Ամեն անգամ երևալդ հարստացնում էր ինձ,— դիմում է նա հրեշտակին,— իսկ այս մեկ երևալդ լավ չէր:
Եվ մեռավ:

Ինձ համար անբացատրելի էր այս առակը, որովհետև չհասկացա թէ ինչում այդպես եղավ։
5.  Քեզ ամենից շատ դուր եկած առակը։
Աղքատն ու առծիվը
Բ. Ինքդ հորինիր որևէ առակ և վերջում գրի՛ր քո առակի ասելիքը /խրատական մասը/:
Մի ագահ թագավոր բոլոր մարդականց ձեռքից խլում էր նրանց գումարը և այնքան է խլում, էր բոլորը աղքատանում են։ Մի օր էլ թագավորը գնում է իր գանձարան, որտեղ հավաքում էր իր հարստությունը և ներսից դուռը փակում, հաշվում է իր հարստությունը և հենց, որ ուզում է դուրս գալ չի կարողանում դուռը բացել, և սովից մահանում է։




Հունվարի 26
Կարդա՛ ,,Տերյանը` հիշողություններում,,:
Ա.Ի՞նչ էր ասում Թումանյանը Տերյանի բանաստեղծությունների մասին:
Իսահակյանը չեր հավանել Տերյանի բանաստեղծությունները ասելով թէ դժգույն բաներ էին, և նման էին Թումանյանի և ուրիշների բանաստեղծություններին։
Բ.Ո՞ր գրողներից էր ազդվել Տերյանը:
Տերյանը ազդվել էր Ղ.Աղայանից, Շիրվազանդեից, Հ.Թումանյանից, Դ.Դեմիրճյանից։
Գ.Ըստ հիշողությունների բնութագրի՛ր Տերյանի, ինչպիսի մարդ էր նա/6-7 նախադասություն, տեղադրել բլոգում/:

Վահան Տերյանը ուսանող էր երբ գրում էր իր առաջին բանաստեղծությունները։ Վահանը հետաքրքրվում էր գրականությամբ, ինչ են գրում Ղ.Աղայանը, Շիրվազանդեն, Հ.Թումանյանը, Դ.Դեմիրճյանը։ Վահանը, ապշեցուցիչ նմանություն ուներ իր հորը՝ սև, ներքին հրով վառ աչքեր, սուր հայացք, թուխ մազեր, ջղային կազմվածք: Վահան Տերյանը տան կրցերն էր նրան այլ կերպ ասում էին Վանիկ։ Տերյանը ուշադրություն էր դարցնում թղթին որի վրա նա գրում էր իր բանաստեղծությունները, թանաքը նույնպես կարևոր էր։

Դ. Վահանի լեզուն բացվել էր, այլևս չէր քաշվում ինձնից:
 Բացատրի՛ր մգեցված արտահայտությունը և փոխարինիր համարժեք այլ բառով:
Լեզուն բացվել էր նշանակում է ամաչկոտությունը անցել էր։

Հունվարի 27
1. Նախադասությունները համառոտիր:
Քաղաքում իրարանցում սկսվեց:
Մորաքրոջս ամուսինը թռչուն ուներ:
Բուսական և կենդանական աշխարհը պահպանվում է:
Թփերի մեջ ննջում է թռչնակ:
աղջնակը նայեց մարդուն:

2. Գրի՛ր կոչական պարունակող երեք նախադասություն, ուշադրություն դարձրու կետադրությանը:
Հայկ, արի գնանք գրադարան։
Լևոնական կգա՞ս գնանք խաղալու։
Արման, գնա դասարան։
3. Տրված բառերը նախադասությունների մեջ գործածիր ուղիղ և փոխաբերական իմաստներով:
Ոսկի, սառը, լողալ, գիծ:
Մի մարդ ոսկի սիրտ ուներ
Ոսկերիչը ոսկով զարդեր էր պատրաստում։
Ջուրը սառն էր։
Արտյոմը սառնասիրտ տղա էր։
Հարութը գնացել էր լողավազան լողանալու։

4. Տրված բառերին ավելացրու բայական վերջավորություններ /ել, ալ/ և դարձրու բայեր/որ գործողություն ցույց տան/:
Բժշիրմի, դեղբեմ, ծաղկել, անձրևալ, մեծանալ, սիրել, երազել:

5.  Գրի՛ր շարադրություն ,,Տերևը,, վերնագրով:/Տեղադրե՛ք բլոգում/
Տերևը
Խոր Աշուն էր, մի հողագործի այգում ծառերի վրայից ընկնում էին տերևները և մի տերև իր ընկերոջը ասաց.
-ընկեր ինչու՞ ենք մենք ընկնում։
-Ընկերը պատասխանեց.
-Որովհետև խոր աշուն է, իսկ խոր աշնանը աշնանը տերևները ընկնում են։
-Նշանակում է մենք էլ չենք տաքանալու արևի շողերով.
-Լացակումաց հարցրեց տերևը.
-Ոչ, պատասխանեց մյուս տերևը։
-Մեր կյանքը ավարտվում է և հաջորդ տարի այս ծառերի վրա լինելու են ուրիշ տերևներ։
-Տերևը այդ խոսքերը լսելուն պես ուշաթափվեց և քամին նրանց քշեց և տարավ։








11.01.2016
Պատրաստիր բարեմաղթանք քո տատիկի, պապիկի կամ քեզ հասած բարբառով: Նյութը կարող ես ներկայացնել ռադիոնյութի, էլեկտրոնային բացիկի տեսքով:/Հրապարակել բլոգում/
Թխ կապիկի տարին քեզի հաջողութեն բերա։
Ես գալիք տարիին թխ ձեզի հաջողութեն բերա և խաղաղութեն։


Կարդա՛ ,,Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին,, : Դուրս գրի՛ր քեզ դուր եկած մտքերը և մեկնաբանի՛ր:
  «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»:

Տողերում ասում է, որ մարդ պետք ինքնուրույն մտածի և ստեղծի, այլ չառջնորդվի ուրիշի մտքերով։


12.01.2016
Ամբողջացրու գրաբարյան ասույթները տրված բառերով։ Գրավոր քննարկիր դրանց բովանդակությունը՝
Առաջին ասույթում ասում է, որ լավ է կույր լինես քան անխելք։
Երկրորդ ասույթում ասում է, որ ավելի լավ է մանուկ աղքատ և իմաստուն լինես քան զթագավոր ծեր և անմիտ։
(ա) ինչու են այդպես ասում, երբ կարելի է մեջբերել այդ ասույթը.

բ) ո՞ր ասույթի բովանդակության հետ համաձայն չես, ինչո՞ւ։
Ես բոլոր ասույթների հետ համաձայն եմ։
- Լավ է կոյր ..աչօք., քան կոյր մտօք...:
մտօք, աչօք
- Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն, քան զթագաւոր ծեր եւ անմիտ:
մանուկ, զթագաւոր

13.01.2016
Հունվարի 19-ին Միսաք Մեծարենցի հոբելյանն է՝ 130-ամյակը։
ինչև հունվարի 15-ը Միսաք Մեծարենցի մի բանաստեղծություն կարդա, ձայնագրիր և ուսումնական նյութ պատրաստիր։ Սոցիալական ցանցում հունվարի 15-ին կակտիվանանք, մեկական բանաստեղծություն կհրապարակենք Մեծարենցից։ Այդ ժամանակ ոչ միայն հրապարակիր քո նյութը, այլ նաև արձագանքիր մյուսներին՝ ո՞րն է ամենալավ ընթերցումը, և ինչու ես այդպես կարծում, ի՞նչ յուրահատկություն կամ ի՞նչ թերություն ունի հրապարակված նյութը՝ արտասանական, տեխնիկական, այլ. հավանիր, կարծիք գրիր, գնահատիր։ Թող համացանցը նաև քո շնորհիվ ողողվի Մեծարենցով:/ Տեղադրե՛ք բլոգում/


https://soundcloud.com/tatev-abrahamyan/t5w9xzklvhdo


14.01.2015
Կարդա՛  ,,Ս. ծնունդի օրվա առավոտը,,   Գրավոր ներկայացրո՛ւ տեսարանը, երբ հայրը տեսավ որդու նվերը, ի՞նչ մտածեց, ի՞նչ զգաց, ինչպե՞ս տեսավ:
 Երբ հայրը տեսավ Ռոբի նվերը սուրբ ծնունդի առթիվ շատ ուրախացավ և մտածեց, որ դա երբեվիցե եղած ամենալավ նվերն է իր որդուց։

No comments:

Post a Comment